ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց

Կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմ չլինի. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի Կիև այցելելուց հետո կրկին վստահեցրել է, որ թույլ չի տա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը և Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ չի մատակարարի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կշարունակեմ ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև սրացում չլինի, պատերազմ չլինի: Հետևաբար, իմ կարծիքով, իմ որոշումները մնում են միանգամայն ճիշտ. մենք թույլ չենք տա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին մեր կողմից հասցված վտանգավոր զինատեսակներով»,- ասել է նա՝ Բունդեսթագում հանդես գալով կառավարության հայտարարությամբ։

Նա կոչ է արել «հանգստություն պահպանել» Կիևին աջակցելու որոշումներ կայացնելիս:

  • Կիսվել: