շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարաններում ուսանելու նպատակով

Կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարաններում ուսանելու նպատակով

«Ճապոնիայի 2026 ֆիսկալ տարի․ կայուն զարգացման նպատակների համաշխարհային առաջնորդ» (SDGs Global Leader JFY 2026) խորագրով ծրագրի շրջանակում հայտարարվում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ՝ Ճապոնիայի համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում (Ph.D.) ուսանելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրը նախատեսված է պետական պաշտոնյաների և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք կնպաստեն Հայաստանում քաղաքականության մշակման կամ իրագործման գործընթացի բարելավմանը՝ կայուն զարգացման խնդիրներ լուծելու և սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու հեռանկարով։ Ուսման շրջանակում հետազոտական աշխատանքը ևս պետք է առնչվի կառավարության՝ կայուն զարգացման քաղաքականության բարելավմանը նպաստող թեմաներին։

Մագիստրատուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 35 տարեկան (2026 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։

Ասպիրանտուրայի ծրագրին կարող են դիմել մինչև 40 տարեկան (2026 թ․ ապրիլի 1-ի դրությամբ) անձինք, որոնք ունեն մագիստրոսի աստիճան։

«Թեկնածուներն ընտրվելու են ՃՄՀԳ-ի կողմից, այնուհետև վերջիններս հանձնելու են ընդունելության քննություններ՝ ըստ համալսարանների պահանջների (տրամադրված ցանկից թեկնածուները կարող են ընտրել 3 համալսարան)։ Ծրագրի հետ կապված ծախսերի մեծ մասը հոգալու է ճապոնական կողմը։

Ծրագրով հետաքրքրված անձինք կարող են մինչև հոկտեմբերի 15-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով լրացված հայտադիմումները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 568805, +374 77 710760 հեռախոսահամարներով (ՃՄՀԳ խորհրդատու Ռուզան Խոջիկյան, հասցե՝ 25/14-4 Նալբանդյան փողոց, Երևան)»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: