հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրակոցներ Արարատի մարզում՝ հայտնի «Մելոյի մոտ» կոչվող գարեջրատանը

Կրակոցներ Արարատի մարզում՝ հայտնի «Մելոյի մոտ» կոչվող գարեջրատանը

Օգոստոսի 29-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Այդ օրը, Մրգավետ գյուղում գտնվող «Մելոյի մոտ» կոչվող գարեջրատանը վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, նշված գարեջրատան 35-ամյա մատուցողուհու և հաճախորդ 25-ամյա Գևորգ Գևորգյանի միջև, որի ընթացքոմ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին, իսկ հետո վիճաբանությունը շարունակվել է գարեջրատան դրսի հատվածում, որի ընթացքում գարեջրատան հարևանությամբ բնակվող 45-ամյա Արմեն Կիրակոսյանը վիճաբանության մասնակիցներին փորձել է հանդարտեցնել, սակայն տեսնելով, որ օգուտ չեն տալիս իր հորդորները, իր մոտ եղած «Սայգա 12» տիպի որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: 

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Գ. Գևորգյանն ու Ա. Կիրակոսյանը ինքնակամ ներկայացել են ոստկանության Արտաշատի բաժին, որտեղից նրանք ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: