կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին

Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին

Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 9֊ին նա անհետ կորել էր Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմում, նրա մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 29-ին։ ՌԴ քաղաքացի Գոռ Ազիբեկյանը գտնվել է ազատազրկման վայրում, պատժից ազատվելու համար մեկնել է Ուկրաինա։

Կոթիի բնակիչները մեծ ցավ են ապրում, քանի որ   Գոռի մահը այդ ընտանիքում  վերջին 3 ամսում 3-րդ կորուստն էր։ Դեկտեմբերին՝ Գոռի հորական պապի քառասունքի  ժամանակ  տեղի էր ունեցել Գոռի 59-ամյա հոր թաղումը, երեկ  էլ  պատերազմում զոհված թոռի թաղումն էր։

  • Կիսվել: