ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը. վիրավորների շարքում կան երեխաներ

Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը. վիրավորների շարքում կան երեխաներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա  սյանը։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  տեսուչներ Ռադիկ Գրիգորյանն ու Վոլոդյա Կարապետյանը։ Երեխաներին նրանք իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը և 2 թոռները։

  • Կիսվել: