կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կոտայքում բեռնատար ГАЗель-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. վարորդին օգնության են հասել պարեկներն ու փրկարարները

Կոտայքում բեռնատար ГАЗель-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. վարորդին օգնության են հասել պարեկներն ու փրկարարները

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Արման Մ.-ն իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com –ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փրկարարներն իրենց ավտոմեքենայով դարձի են բերել ավտոմեքենան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: