երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Կոտայքում բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 4 վիրավոր

Կոտայքում բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի բաժանարար գոտու կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Toyota»-ի վարորդը, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Տեղում պարզվել է, որ քննությամբ պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը, քանի որ վարորդներից մեկը զինվորական է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: