շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Կոտայքում բախվել են Նոր Գյուղ վարչական ղեկավարի Porsche Cayenne-ը, որը վարել է նրա անչափահաս տղան, Աբովյանի սննդի տեսչության պետի Toyota-ն ու ЗИЛ-ը

Կոտայքում բախվել են Նոր Գյուղ վարչական ղեկավարի Porsche Cayenne-ը, որը վարել է նրա անչափահաս տղան, Աբովյանի սննդի տեսչության պետի Toyota-ն ու ЗИЛ-ը

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Նոր Գյուղ-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Նոր Գյուղի բնակիչ 17-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Porsche Cayenne մակնիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ 50-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները և Աբովյան քաղաքի բնակիչ 46-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվել է, որ Porsche Cayenne-ի վարորդը ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել և նա Porsche Cayenne-ով բախվել է կայանված ЗИЛ-ին։

Porsche-ի վարորդն ու ավտոմեքենայի սեփականատերը՝ Մանուկ Հովհաննիսյանը, ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Հովհաննիսյանը Նոր Գյուղի գյուղապետն է, իսկ Հ․ Հովհաննիսյանը՝ նրա որդին։

Toyota-ի վարորդ Հ․ Մկրտչյանն էլ Աբովյան քաղաքի սննդի տեսչության պետն է։ 

  • Կիսվել: