կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կոտայքում ավտոմեքենան կողաշրջվել է, ընկել ջրատարը. 45-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքում ավտոմեքենան կողաշրջվել է, ընկել ջրատարը. 45-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

 ՀՀ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
 
Մասնավորապես, հունվարի 7-ին, ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սևակ Պ-ն իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում։
 
«Վթարի հետևանքով վարորդ Սևակ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ»»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: