շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոտայքում 48-ամյա ոչ սթափ վարորդը Mercedes Vito-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր

Կոտայքում 48-ամյա ոչ սթափ վարորդը Mercedes Vito-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 48-ամյա Սերգեյ Թ-ն իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սերգեյ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

  • Կիսվել: