շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոտայքի մարզում Toyota Corolla-ն արգելափակվել է փոսի մեջ․ 2 քաղաքացի միաժամանակ ներկայացել են վարորդ

Կոտայքի մարզում Toyota Corolla-ն արգելափակվել է փոսի մեջ․ 2 քաղաքացի միաժամանակ ներկայացել են վարորդ

Երեկ՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել փոսի մեջ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տուժածներ չկան։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի, ապա քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր։

Հրազդանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

Դեպքի վայրում քաղաքացիներից մեկը՝ Երևանի բնակիչ 28-ամյա Գագիկ Սողոմոնյանը, ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ վարորդն ինքն է եղել։ Իսկ փրկարարներին ներկայացել է Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանը, որը հայտնել է, թե վարորդն ինքն է եղել։

  • Կիսվել: