Կոտայքի մարզում Opel-ը բախվել է ծառին․ մահացածներին և վիրավորին մեքենայից դուրս են բերել փրկարարները
Նոյեմբերի 12-ին ողբերգական ավտներում Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Մհեր Սարգսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Տավուշի մարզ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Մ․ Սարգսյանն ու նրա ուղևորը՝ Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Դերենիկ Առուստամյանը տեղում մահացել են։ Իսկ մյուս ուղևորը՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Ալիկ Քոչարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են բերել դիերը, ապա պատգարակով մոտեցրել «Հրազդան» բժկական կենտրոնի դիատարին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


