կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կոտայքի մարզում մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել

Կոտայքի մարզում մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 29-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
 
Ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։
 
Կայքի տեղեկություններով, երկու ավտոմեքենաների վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող ոստիկաններին։ Իրավապահները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

  • Կիսվել: