կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կոտայքի մարզում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կոտայքի մարզում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Նոյեմբերի 15-ին, ժամը 20։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Չ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք:

 

  • Կիսվել: