ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոտայքի մարզում երեք մեքենաների բախման հետևանքով մեղուները դուրս են եկել փեթակներից

Կոտայքի մարզում երեք մեքենաների բախման հետևանքով մեղուները դուրս են եկել փեթակներից

Սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխում էր մեծ քանակի մեղվի փեթակներ և մի քանի փեթակներ վնասվել էին ու մեղուները դրսում էին հայտնվել:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: