ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի պատճառով փակ կլինի Մատենադարանի թանգարանային մասնաշենքը

Կորոնավիրուսի պատճառով փակ կլինի Մատենադարանի թանգարանային մասնաշենքը

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակվելու է առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբոււքյան պաշտոնական էջը:

«Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: