կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Կոմիտասում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, Nissan-ը՝ Infiniti-ին, վերջինն էլ՝ Mitsubishi-ին. կան վիրավորներ

Կոմիտասում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, Nissan-ը՝ Infiniti-ին, վերջինն էլ՝ Mitsubishi-ին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այնուհետև «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին, որպեսզի նշված փողոցում նորից տեղադրվեն արհեստական անհարթություններ, քանի որ երբ նախկինում դրանք եղել են, ընդհանրապես ավտովթարներ ու վրաերթեր տեղի չեն ունեցել, իսկ երբ ճանապարհը ամբողջութամբ կապիտալ ասֆալտապատվեց, ավելացավ ավտովթարների և վրաերթերի թիվը ու որոշ «վայ-վարորդների» պատճառով էլ ամբողջ գիշեր Վաղարշյան փողոցը մինչև Ամերիկյան համալսարանի մոտ ավտոռալի են սարքում:

  • Կիսվել: