շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կոմայի մեջ գտնվող 9-ամյա աղջկա դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոմայի մեջ գտնվող 9-ամյա աղջկա դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի 9-ամյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն, և հանգամանքները պարզվում են։

 Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Կոմայի մեջ հայտնված աղջնակի հարազատներն էլ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում ավտովթարի էին ենթարկվել։ Նրանք մեկնում էին  աղջկան տեսակցության։ 

  • Կիսվել: