երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոմայգում հրդեհ է բռնկվել չշահագործվող սրճարանում․ ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ

Կոմայգում հրդեհ է բռնկվել չշահագործվող սրճարանում․ ժամանել է հրշեջների 1 մարտական հաշվարկ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեյրութի փողոցում մանկական զաբոսայգում չշահագործվող սրճարան է այրվում։

Ինչպես հայտարարում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։ Հրդեհը մեկուսացվել է կարճ ժամանակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը։

  • Կիսվել: