հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կողքի շենքերի շինարարության հետևանքով մեր շենքերը շուտով վթարային կդառնան․ Գևորգ էմին փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Կողքի շենքերի շինարարության հետևանքով մեր շենքերը շուտով վթարային կդառնան․ Գևորգ էմին փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Երևանի Գևորգ էմին փողոցի բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրելով իրենց շենքերի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքերի շինարարության ու դրա ընթացքի վրա։

Բնակիչների խոսքով, կասկածներ կան, որ շենքների կառուցումն անօրինական է, կատարված ու կատարվող աշխատանքներն իրականացվում են իրենց շենքերի հենապատերի մոտ։

«Մեծ կասկած ունեմ, որ նախագիծը թույլ է տվել, որ իրենք հասնեն մեր հենապատին։ Վերահսկողություն պետք է իրականացվի։ Կատարված աշխատանքների հետևանքով մեր շենքի հենապատի տակը դատարկ է, ինչի հետևանքով հնարավոր է շենքը փլուզվի, ինչպես դա տեղի ունեցավ  Սարալանջում երկու տարի առաջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Բնակիչները նշում են, որ պատրաստ են փորձաքննություն իրականացնել, դատարան  դիմել, սակայն դա տևական ժամանակ է պահանջելու, նրանց համոզմամբ, օր առաջ պետք է շինարարությունը դադարեցվի, քանի որ շենքերը հայտնվելու են վթարային վիճակում

  • Կիսվել: