ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կնոջ վիզն ու երեխաների երեակները կտրել են. ինչպես են սպանվել մայրն ու երեխաները

Կնոջ վիզն ու երեխաների երեակները կտրել են. ինչպես են սպանվել մայրն ու երեխաները

Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունից MediaHub.am-ի աղբյուրին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաների երակներն են կտրել, դանակը խրել են երեխաներից մեկի սրտի մեջ, խոսակցություն կա, որ կինը գլխատված է եղել։

Ընտանիքի ամուսինը՝ Սևակը, ՌԴ-ում է, ընտանիքը մենակ է եղել։

«Դուռ, պատուհան չեն կոտրել, ըստ էության, դուռը բացել են, հանցագործը նորմալ մտել է։ Ոչ մեկին չեն կասկածում, դիակները դեռ դուրս չեն բերվել տնից», — ասաց նա։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Համայնքի տներից մեկում այսօր հայտնաբերվել են 31-ամյա կնոջ և 2 երեխաների դիերը։ Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն և 8-ամյա Սարգիսը, որոնց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

 

  • Կիսվել: