ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կներդրվի միասնական կանչի համակարգ

Կներդրվի միասնական կանչի համակարգ

Կառավարության նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ կստեղծի միասնական օպերատորական խումբ, և քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգահարել համար տարբեր հեռախոսահամարներով։

Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է միասնական կանչի գաղափարը. «Երբ մարդը մեկ խնդիր ունի, պետք է իմանա, որ մեկ հեռախոսահամարով պետք է կանչ իրականացվի»։

Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտահոգություն ունի. «Խոսքը կանչի և շտապօգնության բրիգադի՝ տեղ հասնելու ժամանակային միջազգային ստանդարտի մասին է։ Մենք այդ ստանդարտը պետք է պահպանենք։ Հարցը կդիտարկենք, բայց կարծում եմ՝ բոլոր դեպքերում լուծումները կան»։

  • Կիսվել: