շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Կլայդ» կահույքի սրահի մոտ Mercedes-ում պայթյուն է առաջացել հրդեհի բռնկմամբ

«Կլայդ» կահույքի սրահի մոտ Mercedes-ում պայթյուն է առաջացել հրդեհի բռնկմամբ

Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում, «Կլայդ» կահույքի սրահի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ  վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ալեքսան Գասպարյանն ու Վարդան Նիկոլյանը։

Հրշեջները մարել են Երևանի բնակիչ 43-ամյա Խաչատուր Ա․-ին պատկանող Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Այրվել է շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը մասամբ։ Վարորդի ինքնազգացությունը վատացել է և օպերատիվորեն ժամանած շտապօգնության թիվ 61 բրիգադի բժիշկները նրան տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կրակի պատճառը եղել է, դեռևս անհայտ հանագամանքներում՝ ավտոմեքենայում առաջացած պայթյունը, և այդ պահը ֆիքսվել է հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։

  • Կիսվել: