երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչներն հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Infoport.am-ի   հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Նշենք, որ նախորդ այցը եղել է դեկտեմբերին, և գերիներին հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել։
 
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

  • Կիսվել: