Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների հետադարձը:


