երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կինը դիմել է դատախազություն և հայտնել, որ «Աստղիկ» ԲԿ-ի բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր ամուսինը մահացել է

Կինը դիմել է դատախազություն և հայտնել, որ «Աստղիկ» ԲԿ-ի բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր ամուսինը մահացել է

Օրեր առաջ դատախազությունից գրություն է ուղարկվե Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որը վերաբերվում է Երևան քաղաքի բնակիչ Շ. Ա-ի դիմումի փաստին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շ. Ա-ն դատախազությանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իր ամուսինը՝ Ս. Ս-ն, մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում բժիշկ Վ. Բ-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։

Դիմումի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: