հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի․ գրպանում՝ 2 գրություն

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի․ գրպանում՝ 2 գրություն

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։  Ինչպես  հայտնում է shamshyan.com կայքը՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Ըստ կայքի՝ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ  խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Ա․ Ս․-ն է։ 

  • Կիսվել: