շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կիևում շուրջ 130 հազար բնակիչ դեռ զրկված է էլեկտրաէներգիայից. իշխանություն

Կիևում շուրջ 130 հազար բնակիչ դեռ զրկված է էլեկտրաէներգիայից. իշխանություն

Կիևում շուրջ 130 հազար բնակիչ դեռ զրկված է էլեկտրաէներգիայից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի ռազմական վարչակազմին։
 
Ըստ հաղորդագրության` ջրամատակարարման վերականգնման աշխատանքներն ավարտվել են, սակայն ջերմամատակարարման գործարկման աշխատանքները դեռ շարունակվում են։ Բջջային կապը հասանելի է քաղաքի գրեթե բոլոր շրջաններում։ Ըստ պլանի` վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն օրվա ընթացքում։
 
Ուկրաինական «DTEK» էներգահոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆոմենկոն երեկ երեկոյան հայտարարել է, որ Կիևը միայն 30%–ով է ապահովված էլեկտրաէներգիայով։
Չորեքշաբթի Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ ռուսական հարվածների պատճառով բոլոր ԱԷԿ–ներն ու ՋԷԿ–երի ու ՀԷԿ–երի մեծ մասը ժամանակավորապես հոսանքազրկվել են, իսկ էլեկտրաէներգիայի սպառողների ճնշող մեծամասնությունը մնացել է առանց հոսանքի։
 
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` նոյեմբերի 23-ին ինտենսիվ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգին և դրան առնչվող էներգետիկայի օբյեկտներին, բոլոր օբյեկտները խոցվել են։
 
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական ենթակառուցվածքներին սկսեց հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի ահաբեկչությունից (որի հետևում, ըստ ՌԴ իշխանության, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած) երկու օր անց։ Այդ օրվանից Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրով։ Հարվածներից հետո` նոյեմբերի 15-ին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ երկրի էներգետիկ համակարգի մոտ կեսը շարքից դուրս է եկել։

  • Կիսվել: