երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրիում խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են զենք ու թմրամիջոց

Գյումրիում խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են զենք ու թմրամիջոց

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է:

Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը լիցքավորված էր 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, իսկ մեքենայի դիմապակու արևապաշտպան վահանի գրպանիկից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով:

Վարույթը շարունակվում է:

  • Կիսվել: