ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կհրապարակի կարգավորումները ուսուցիչների կամ անձնակազմից այլ անձանց վերաբերյալ, ում հակացուցված է պատվաստվելը

Կհրապարակի կարգավորումները ուսուցիչների կամ անձնակազմից այլ անձանց վերաբերյալ, ում հակացուցված է պատվաստվելը

ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կհրապարակի կարգավորումները ուսուցիչների կամ անձնակազմից այլ անձանց վերաբերյալ, ում հակացուցված է պատվաստվելը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ պատվաստումները կամավոր կերպով են իրականացվելու, և որևէ պարտադրանք չկա, սակայն խրախուսվում է:

«Առողջապահության նախարարությունը սահմանել է հատուկ կարգավորումներ, որոնց հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստման համար հակացուցում ունեցող անձանց կամ հղիների դեպքում ինչպես է իրականացվելու ամեն ինչ: Բոլորս գիտենք, որ կան մարդիկ, որոնց համար չի գործելու թեստավորման պահանջը»,- նշեց Անդրեասյանը:

 

  • Կիսվել: