հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել

Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել

Հունվարի 21-ին, ժամը 13:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (160 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել` 20:43-ին։ Այրվել է տան 120 քմ հատվածը։

 

  • Կիսվել: