կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում տեղի է ունեցել «Ռենջեր 2023» մրցանակաբաշխությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը գործընկեր Կովկասի բնության հիմնադրամի հետ հայտարարել էին «Ռենջեր 2023» մրցանակաբաշխության մասին, որի արդյունքներն ամփոփվեցին նախադեպը չունեցող մրցույթով։

Հայտարարված «Ռեյնջեր 2023» մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունն համակարգող ՊՈԱԿ-ների 49 աշխատակից՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից:

Թեստավորման առաջին փուլն հաղթահարել էին 15 մասնակից՝ անցնելով եզրափակիչ փուլ։
Օգոստոսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանդիսավոր միջոցառմամբ անցկացվեց մրցույթի եզրափակից փուլը, որի ընթացքում էլ որոշվեցին մրցանակաբաշխության հաղթողները։

Ֆիլմը պատմում է օրվա խորհրդի և միջոցառման մասին։

  • Կիսվել: