հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոշոր հրդեհ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում. հրդեհի մարմանը մասնակցել են 44 փրկարար, Գառնիի 100 բնակիչ, արգելոցի 50 աշխատակից

Խոշոր հրդեհ՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում. հրդեհի մարմանը մասնակցել են 44 փրկարար, Գառնիի 100 բնակիչ, արգելոցի 50 աշխատակից

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ 2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ-ոց):

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Կոտայքի ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

  • Կիսվել: