ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում այսօր՝ օգոստոսի 25-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ ԱԻՆ–ից հայտնում են, որ դրանց մասնակցում են 7 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 4 աշխատակից։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):

  • Կիսվել: