շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոսքն անձի մասին չէ, այլ պետականություն պահելու. Մարտին Վարդազարյան

Խոսքն անձի մասին չէ, այլ պետականություն պահելու. Մարտին Վարդազարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր մի խումբ մտավորականներ հավաք են անցկացրել՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ:

Հավաքի ժամանակ կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանն ասաց. ՛՛Ես չեմ ասի, որ այստեղ անձի խնդիրն այնքան կարևոր չէ, որքան պետականության պահպանման խնդիրը, և դուք դա գիտեք։ Դուք գիտեք, որ ցանկացած երկրում պարտություն կրելուց հետո իշխանությունը փոխվում է, դրա համար այդ մասին էլ չեմ խոսի, ուրեմն՝ հարկավոր է գործել՛՛։

Իսկ գործել, ըստ նրա, հարկավոր է  բոլոր օրինական ճանապարհներով, և եթե բախման հետևանքով պիտի լինի իշխանափոխություն, ապա արդյունավետությունն ու միջազգային արձագանքն էլ դրական չեն լինի, դրա համար օրինական ճանապարհով պիտի լինի ամեն ինչ։

Կոմպոզիտորը նորից կրկնեց. ՛՛Նորից եմ ասում՝ խոսքն անձի մասին չէ, անձն արդեն պարտված է, այստեղ խոսքը պետականություն պահելու մասին է՛՛:

  • Կիսվել: