երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Խոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել է

Խոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել է

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։

Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։

  • Կիսվել: