հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Գայ Գյուղում. այրվել է 3000 հակ անասնակեր

Խոշոր հրդեհ Գայ Գյուղում. այրվել է 3000 հակ անասնակեր

Նոյեմբերի 1-ին, ժամը 15:55-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18։17-ին, մարվել՝ նոյեմբերի 2-ին, ժամը 00:03-ին: Արվել է մոտ 3000 հակ անասնակեր։

  • Կիսվել: