երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում

Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Մինչ հրշեջների ժամանումը՝  կրակի տարածման դեմ պայքարել են շենքի կառուցման համար աշխատանքներ կատարող շինարարները և հենց նրանց, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած հրշեջների շնորհիվ կրակը չի տարածվել:  Հրշեջներին հաջողվել մարել այն:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադը, սակայն պարզվել է, որ տուժածներ չկան, սակայն բժիշկները տեղում հերթապահություն էին իրականացնում:  Օպերատիվորեն ժամաանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:  Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

  • Կիսվել: