ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ Բագրատունյաց փողոցում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել․ ժամանել են 7 մարտական հաշվարկ հրշեջներ

Խոշոր հրդեհ Երևանում․ Բագրատունյաց փողոցում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել․ ժամանել են 7 մարտական հաշվարկ հրշեջներ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։17․40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 80 հասցեում անգար է վառվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանիի հրշեջ փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որ հրշեջները կարողանան անարգել աշխատել։ 

 

  • Կիսվել: