կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Ավանում բարձրահարկ շենքի տանն առաջացած կրակի պատճառը 5 կիլոգրամանոց գազաբալոնն է եղել

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Ավանում բարձրահարկ շենքի տանն առաջացած կրակի պատճառը 5 կիլոգրամանոց գազաբալոնն է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակարաններից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության  «Բիս 1» աստիճան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Հակոբյանն ու Վոլոդյա Մեսրոպյանը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտուշ Համբարձումյանի բնակարանի պատշգամբում, 5 կիլոգրամանոց գազաբալոնից առաջացած կրակից։ Այրվել է կահույքը, կենցաղային տեխնիկան, ամբողջությամբ այրվել են պատշգամբի պատուհանների շրջանակները, միջսենյակային դռները և պատուհանները մասամբ ջերմահարվել են։ 

  • Կիսվել: