երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Խոշոր հրդեհ Երևանի Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային տարածքում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ Երևանի Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային տարածքում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային ինչ-որ տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5, թիվ 11, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք դրա հետևանքով տուժածներ կան՝ պարզվում է։

  • Կիսվել: