շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով ժամանել է 4 հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով ժամանել է 4 հաշվարկ

Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։

 

  • Կիսվել: