չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 19-ին` ժամը 12։40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

  • Կիսվել: