հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. ավտոմեքենաներից մեկը շրջվել է

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. ավտոմեքենաներից մեկը շրջվել է

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի տեսուչ Սարգիս Թումանյանը, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: