կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser Prado» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

 Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

  • Կիսվել: