երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 38-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Էդգար Պստիկյանը  իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի  4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն  ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
 
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

  • Կիսվել: