չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. կան տուժածներ

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. կան տուժածներ

Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 1-ին, Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է բետոնե լողավազանին և հայտնվել եղևնիների պուրակում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։

Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: