երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի մոտ բախվել են Volkswagen և Kia ավտոմեքենաները. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. «Երևան Սիթի»-ի մոտ բախվել են Volkswagen և Kia ավտոմեքենաները. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  00:05-ի սահմանններում Կոմիտասի պողոտա և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի և Իջևանի բնակիչ, 28-ամյա Ռոման Հարությունյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Հարությունյանը տեղափոխվել է թիվ  1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 

  • Կիսվել: