կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes GL-ն ու մեկ այլ Mercedes, որոնցից մեկն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes GL-ն ու մեկ այլ Mercedes, որոնցից մեկն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին․ կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ  բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեկն էլ՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներ, որոնք ժամանել էին 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արա Ենոքյանն ու Արթուր Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Mercedes GL-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ա․-ն, մյուս Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 62-Սերյոժա Մ․-ն, իսկ կայանված BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Ռաֆիկ Ս․-ին։

  • Կիսվել: