կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ը, Kia-ն ու Mitsubishi-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել մայթին

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ը, Kia-ն ու Mitsubishi-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել մայթին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Սամվել Բեգլարյանի վարած Lexus մակնիշի, Ռուբեն Սարգսյանի վարած Kia մակնիշի և Լևոն Գևորգովի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հովհաննես Դավթյանն ու կրտսեր պարեկ Նորիկ Այվազյանը։ Բախման հետևանքով Mitsubishi-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում՝ թերթի կրպակի դիմաց։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: